Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽվ-ում՝ սահմանային միջադեպերի մասին
Հարգելի´ գործընկերներ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պարոն Չոփին զեկույցը ներկայացնելու համար: Իմ ելույթում ես կանդրադառնամ այն զարգացումներին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության կողմեր Հայաստանին և Ադրբեջանին, պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, Ադրբեջանը շարունակում է իր մարտահույզ(սադրիչ, պատերազմ հրահրող) և ռազմական հռետորաբանությունը Հայաստանի դեմ՝ տարածելով հակահայկական ատելության ճառեր, այնպես ինչպես Huthis էր տարածվում տխրահռչակ ռադիո հեռարձակումներով Ռուանդայի հարյուր օրվա ընթացքում: 2014 թվականի ԵԽԽՎ նստաշրջանից հետո Ադրբեջանի ռազմական ուժերը բազմապատկել են մահացու հետևանքով հարձակումների քանակը և առաջին անգամ սկսել են օգտագորրծել բարձր տրամաչափի զենքեր: Ինչը հայկական կողմում հանգեցրել է մահվան դեպքերի ավելացման: Ե´վ կանայք, և´ տղամարդիկ, և´ զինվորականները, և´ խաղաղ բնակիչները կորցրել են իրենց կյանքը: Հայկական պատվիրակությունը բազմիցս բարձրաձայնել է իր վերաբերմունքը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ հավասարակշռված և միակողմանի բանաձևի նախագիծը ավելի կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում և Ադրբեջանին ‹‹քարտ բլանշ» կտա նոր միջսահմանային հարձակումենր սանձազերծելու համար, ինչը անկասկած կհանգեցնի զոհերի թվի ավելացմանը: Հիմա գործելու, ոչ թե խոսելու ժամանակն է: Եթե նույնիսկ մենք ավելի լավ խոսում ենք քան գործում, անհապաղ գործողությունների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ քաղաքակիթ հանրությունը և դրա ներկայացուցիչները, տեղի ունեցող կոտորածը դադարեցնելու համար: Սովորական պատասխանը, որը մենք միշտ լսում ենք վեհաժողովում, այն է, որ կարելի է միջամտել խնդրի լուծման ընթացքին միակ միջազգայնորեն լիազորված մարմնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զուգահեռ՝ միևնույն ժամանակ չստանձնելով որևէ պատասխանատվություն այն հետևանքների համար, որոնք տեղի են ունենում նմանատիպ միջամտության պատճառով: Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում անզեն հայկական ռազմական ուղղաթիռի կործանման ողբերգական միջադեպը, որը հանգեցրեց օդային ուժի անձնակազմի երեք անդամների մահվան, ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը ադրբեջանական կողմի վրա որևէ ազդեցություն չունեն: Փաստացի մերժելով այս կոչերը, Ադրբեջանի ռազմական ուժերը ողբերգության տարածքը 10 օր շարունակ պահեցին մշտական կրակի ներքո՝ կանխելով փրկարարական և վերականգնողական խմբերի, ԵԱՀԿ, Կարմիր Խաչի պաշտոնատար անձանց անգամ մոտեցումը ողբերգության տարածք: Վերջերս՝ հատկապես այս ամսվա ընթացքում, Ադրբեջանը հարձակվել է հայկական դիրքերի վրա գրեթե ամեն օր՝ մեր դեմ օգտագործելով իր հատուկ ուժերը և իր հետևից թողնելով մեծ քանակությանբ սեփական զոհեր, ինչպես նաև խլելով զգալի քանակությամբ հայ սպաների կյանքը: Այս հարձակումները ամբողջովին համահունչ են այն հայտարարություններին և ատելության ճառերին, որոնք գրեթե ամեն օր հնչեցվում են Ադրբեջանի բռնապետ՝ Իլհամ Ալիևի կողմից՝ մարդու, որը ինչպես գիտենք, չունի որևէ հարգանք մարդկային կյանքի, այդ թվում՝ իր զինվորականների կյանքի նկատմամբ: Ադրբեջանի այս գործողությունները ցուցադրում են դրա անպատկառ անարգանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի և համաշխարհային հանրության նկատմամբ ընդհանուր առմամբ: Փաստացի, մենք կասկածում ենք, որ Ադրբեջանը գաղտնիաբար որդեգրել է նոր քաղաքականոսւթյուն, այն է՝ նպատակամղված կերպով ի չիք դարձնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որպեսզի բանակցությունները տանի իր նախընտրած հունով և կանխակալ գործընկերների մասնակցությամբ կամ (և) լուծի խնդիրը ռազմական ճանապարհով: Մենք՝որպես բազում քաղաքակիթ հասարակություններ ներկայացնող մարմին, ունենք բարոյական պարտականություն կանխել բռնությունը և պատերազմական այն հանցագործությունները, որոնք իրականացվում են հայկական կողմի նկատմամբ և պետք է սահմանենք այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա հստակորեն դիմակազերծել հրադադարի ռեժիմի խախտման համար իրական մեղավորին: Շնորհակալություն:
Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽվ-ում՝ սահմանային միջադեպերի մասին
Հարգելի´ գործընկերներ,
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պարոն Չոփին զեկույցը ներկայացնելու համար: Իմ ելույթում ես կանդրադառնամ այն զարգացումներին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության կողմեր Հայաստանին և Ադրբեջանին, պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, Ադրբեջանը շարունակում է իր մարտահույզ(սադրիչ, պատերազմ հրահրող) և ռազմական հռետորաբանությունը Հայաստանի դեմ՝ տարածելով հակահայկական ատելության ճառեր, այնպես ինչպես Huthis էր տարածվում տխրահռչակ ռադիո հեռարձակումներով Ռուանդայի հարյուր օրվա ընթացքում:
2014 թվականի ԵԽԽՎ նստաշրջանից հետո Ադրբեջանի ռազմական ուժերը բազմապատկել են մահացու հետևանքով հարձակումների քանակը և առաջին անգամ սկսել են օգտագորրծել բարձր տրամաչափի զենքեր: Ինչը հայկական կողմում հանգեցրել է մահվան դեպքերի ավելացման: Ե´վ կանայք, և´ տղամարդիկ, և´ զինվորականները, և´ խաղաղ բնակիչները կորցրել են իրենց կյանքը:
Հայկական պատվիրակությունը բազմիցս բարձրաձայնել է իր վերաբերմունքը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ հավասարակշռված և միակողմանի բանաձևի նախագիծը ավելի կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում և Ադրբեջանին ‹‹քարտ բլանշ» կտա նոր միջսահմանային հարձակումենր սանձազերծելու համար, ինչը անկասկած կհանգեցնի զոհերի թվի ավելացմանը:
Հիմա գործելու, ոչ թե խոսելու ժամանակն է: Եթե նույնիսկ մենք ավելի լավ խոսում ենք քան գործում, անհապաղ գործողությունների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ քաղաքակիթ հանրությունը և դրա ներկայացուցիչները, տեղի ունեցող կոտորածը դադարեցնելու համար: Սովորական պատասխանը, որը մենք միշտ լսում ենք վեհաժողովում, այն է, որ կարելի է միջամտել խնդրի լուծման ընթացքին միակ միջազգայնորեն լիազորված մարմնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զուգահեռ՝ միևնույն ժամանակ չստանձնելով որևէ պատասխանատվություն այն հետևանքների համար, որոնք տեղի են ունենում նմանատիպ միջամտության պատճառով:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում անզեն հայկական ռազմական ուղղաթիռի կործանման ողբերգական միջադեպը, որը հանգեցրեց օդային ուժի անձնակազմի երեք անդամների մահվան, ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը ադրբեջանական կողմի վրա որևէ ազդեցություն չունեն:
Փաստացի մերժելով այս կոչերը, Ադրբեջանի ռազմական ուժերը ողբերգության տարածքը 10 օր շարունակ պահեցին մշտական կրակի ներքո՝ կանխելով փրկարարական և վերականգնողական խմբերի, ԵԱՀԿ, Կարմիր Խաչի պաշտոնատար անձանց անգամ մոտեցումը ողբերգության տարածք:
Վերջերս՝ հատկապես այս ամսվա ընթացքում, Ադրբեջանը հարձակվել է հայկական դիրքերի վրա գրեթե ամեն օր՝ մեր դեմ օգտագործելով իր հատուկ ուժերը և իր հետևից թողնելով մեծ քանակությանբ սեփական զոհեր, ինչպես նաև խլելով զգալի քանակությամբ հայ սպաների կյանքը:
Այս հարձակումները ամբողջովին համահունչ են այն հայտարարություններին և ատելության ճառերին, որոնք գրեթե ամեն օր հնչեցվում են Ադրբեջանի բռնապետ՝ Իլհամ Ալիևի կողմից՝ մարդու, որը ինչպես գիտենք, չունի որևէ հարգանք մարդկային կյանքի, այդ թվում՝ իր զինվորականների կյանքի նկատմամբ:
Ադրբեջանի այս գործողությունները ցուցադրում են դրա անպատկառ անարգանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի և համաշխարհային հանրության նկատմամբ ընդհանուր առմամբ: Փաստացի, մենք կասկածում ենք, որ Ադրբեջանը գաղտնիաբար որդեգրել է նոր քաղաքականոսւթյուն, այն է՝ նպատակամղված կերպով ի չիք դարձնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որպեսզի բանակցությունները տանի իր նախընտրած հունով և կանխակալ գործընկերների մասնակցությամբ կամ (և) լուծի խնդիրը ռազմական ճանապարհով:
Մենք՝որպես բազում քաղաքակիթ հասարակություններ ներկայացնող մարմին, ունենք բարոյական պարտականություն կանխել բռնությունը և պատերազմական այն հանցագործությունները, որոնք իրականացվում են հայկական կողմի նկատմամբ և պետք է սահմանենք այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա հստակորեն դիմակազերծել հրադադարի ռեժիմի խախտման համար իրական մեղավորին:
Շնորհակալություն: