Լրահոս

26.01.2015 17:33


Ուկրաինայի կառավարությունն արտակարգ դրություն է մտցրել Դոնբասում

Ուկրաինայի կառավարությունն արտակարգ դրություն է մտցրել Դոնբասում

Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու վերաբերյալ։ Այս մասին Կիևում հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը. «Համաձայն Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության օրենսգրքի՝ կառավարությունը պետական մակարդակով արտակարգ դրություն մտցնելու որոշում է ընդունել»։

Նրա խոսքերով՝ դա արվել է իշխանության բոլոր մարմինների ամբողջական համակարգման նպատակով քաղաքացիների անվտանգության և բնակչության քաղաքացիական պաշտպանության համար։
Յացենյուկը հայտնել է նաև, որ կառավարությունն արտակարգ դրության պետական հանձնաժողով է ստեղծել, որի ղեկավարը վարչապետն է։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը