Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի շրջանակներում տուժողի իրավահաջորդ ճանաչված անձին Փաստաբանների Պալատը պատրաստակամ է փաստաբան տրամադրել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության 80-րդ հոդվածի համաձայն՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը՝ իր իսկ դիմումի հիման վրա:
Փաստաբանների պալատը փաստաբան կտրամադրի Գյումրիի զոհերի հարազատներին