ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուղերձը Հոլոքոստի օրվա առթիվ
Յոթանասուն տարի առաջ այս օրը դաշնակից ուժերն ազատագրեցին Աուշվից-Բիրկենաուն՝ գերմանական նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը:
Ավելի քան մեկ միլիոն բանտարկյալներ, հիմնականում՝ հրեաներ, դաժանորեն և համակարգային կերպով սպանվեցին այդ վայրում, որտեղ նացիստները կյանքի կոչեցին «արդյունաբերականացված սպանդի» հրեշավոր գաղափարը: Այլ զոհերի շարքում էին նաև հրեական ծագում չունեցող լեհաստանցիներ, քաղբանտարկյալներ, խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, միասեռականներ, հաշմանդամներ և Եհովայի վկաներ:
Պատմության մեջ նախադեպը չունեցող այս զանգվածային սպանդի դրդապատճառը նացիստների այլասերված ռասիստական գաղափարախոսությունն էր. նրանք ձգտում էին հայտնաբերել և սպանել առանց բացառության բոլոր հրեաներին և բոլոր այն մարդկանց, որոնց համարում էին ցածր ռասայի ներկայացուցիչներ:
Մարդկությունը միավորվեց՝ հաղթահարելու նացիստական սպառնալիքը: Այսօր մենք կրկին քննություն ենք հանձնում: Փոքրամասնություններն ամենուր հաճախ մոլեռանդության են բախվում: Վերելք են ապրում կրոնական հիմքով լարումները և անհանդուրժողականության այլ ձևերը: Շարունակվում են հակասեմիտական հարձակումները, երբ հրեաներ են սպանվում լոկ այն պատճառով, որ հրեա են: Ամբողջ աշխարհում խոցելի հասարակությունները շարունակում են հողին հանձնել իրենց հանգուցյալներին՝ շարունակելով ապրել հետագա բռնությունների հանդեպ վախի պայմաններում:
ՄԱԿ-ի առաքելությունը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի ողբերգության արդյունքում: Մենք հանձն ենք առել պաշտպանել խոցելի մարդկանց, խթանել մարդու հիմնարար իրավունքները և պահպանել յուրաքանչյուր մարդու ազատությունը, արժանապատվությունն ու արժեքը:
Անցած տասնամյակում «Հոլոքոստը և ՄԱԿ-ը» իրազեկման ծրագիրը համախմբել է սովորողների և մանկավարժների ողջ աշխարհում՝ օգնելու մեզ հասնել այս նպատակներին: Երախտապարտ ենք մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած մարդկանց. նրանք իրենց ներդրումն են ունեցել այս գործում, որին միայն վերջին տարում միացել է 42 երկիր:
Բռնությունն ու կանխակալությունը, որոնց ականտես ենք ամեն օր, անողոք հիշեցումներ են, թե որքան ճանապարհ պիտի դեռ անցնենք մարդու իրավունքների իրացման, ցեղասպանությունների կանխարգելման և մեր ընդհանուր մարդկության պաշտպանության գործում: Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ ոչնչացնելու ատելության և անհանդուրժողականության խոր արմատները: Մարդիկ ամենուր պետք է միավորվեն՝ դադարեցնելու հակասությունների շրջափուլերը և կառուցելու համախմբված ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխարհ: