Ոստիկանությունը չի բացառում, որ Պերմյակովը միայնակ չի գործել
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին, որում մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա կիսվել է Պերմյակովից ստացած իր տպավորություններով, որին անձամբ էր տեսել.
–Խղճուկ, վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն էր: Գլուխըկախ,հիմարացածվիճակումէր։
Հ. Պողոսյանը նաև հայտարարել է, որ վարկածներից մեկի համաձայն՝ Պերմյակովը միայնակ չի գործել:
–Հանգի՛ստ եղեք. բոլոր հանգամանքները կպարզվեն,-հորդորել է նա։
Ինչ վերաբերում է Պերմյակովին հայ իրավապահների կողմից չհայտնաբերելուն, ոստիկանության պետի առաջին տեղակալը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները համադրելուց հետո եթե պարզվի, որ եղել են թերացումներ, ապա թերացողներն անպայման կպատժվեն։
Իսկ շրջանառվող լուրերը, թե Պերմյակովին իրականում հայ իրավապահներն են հայտնաբերել և հանձնել ռուսներին, Հ. Պողոսյանը հերքել է։
Ոստիկանությունը չի բացառում, որ Պերմյակովը միայնակ չի գործել
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին, որում մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա կիսվել է Պերմյակովից ստացած իր տպավորություններով, որին անձամբ էր տեսել.
–Խղճուկ, վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն էր: Գլուխը կախ, հիմարացած վիճակում էր։

7or.am