Լրահոս

26.01.2015 14:20


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկրորդ փուլի մեկնարկը

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկրորդ փուլի մեկնարկը

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկրորդ փուլի մեկնարկի և հեռավար դասընթացների գործերի ընդունելության մասին:

Դասընթացները մեկնարկում են ս.թ. փետրվարի 5-ին՝ 5-6 շաբաթ տևողությամբ: Հեռավար դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը (մինչև ս.թ. հունվարի 29-ը ներառյալ).

  • Այցելե՛ք ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակ՝ vle.isec.am,
  • Գրանցվե՛ք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում հետևյալ հղումով՝ http://vle.sci.am/moodle/login/index.php?lang=hy,
  • Այնուհետև հետևյալ դասընթացներից ընտրեք այն դասընթաց(ներ)ը, որոնց ցանկանում եք մասնակցել (կարող եք ընտրել առավելագույնը երկու դասընթաց)՝
  • Էթիկետ և միջմշակութային հաղորդակցություն
  • Հաշվապահական հաշվառում
  • C++ սկսնակների համար
  • Լինուքս օպերացիոն համակարգի բազային դասընթաց
  • Պրակտիկ մենեջմենթ
  • [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր անձնագրի պատճեն, դիպլոմի պատճենը, կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես նաև այն դասընթաց(ներ)ի անվանումները, որոնց ցանկանում եք մասնակցել:
  • Ընտրվելու դեպքում մինչև ս.թ. փետրվարի 4-ը Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք Ծրագրին Ձեր մասնակցությունը հաստատող նամակ՝ հետագա քայլերի ցուցումներով:

Կհաստատվի միայն սահմանված ժամկետում և բոլոր քայլերը ճշգրիտ կատարած դիմորդների մասնակցությունը

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը