Լրահոս

26.01.2015 14:19


Է. Նալբանդյանը վստահ է, որ հասարակությունն իր հրաժարականը չի ուզում

Է. Նալբանդյանը վստահ է, որ հասարակությունն իր հրաժարականը չի ուզում

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ հասարակությունն իր հրաժարականը չի պահանջում։ Հարցին՝ արտաքին քաղաքականությունը ձախողելու համար չի՞ պատրաստվում հրաժարական ներկայացնել, նա պատասխանել է.

–Եթե մեկ լրատվամիջոցի պահանջն ընդունեմ և հրաժարական տամ, շատ պարզունակ կլինեմ: Սխալվում եք, թե դա հասարակության կարծիքն է, որովհետև գիտեմ հասարակության կարծիքը։

Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի հարձակումներին ՀԱՊԿ–ի չարձագանքելուն, Նալբանդյանը խորհուրդ է տվել մանրամասն ծանոթանալ պայմանագրին և ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, ու գտնել այդ հարցի պատասխանը:

Ի դեպ, Ամանորից 26 օր անց Նալբանդյանը շնորհավորել է բոլորի Նոր տարին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը