Լրահոս

26.01.2015 14:07


Բաշար Ասադը միջսիրիական երկխոսության հաջողության հույս ունի Մոսկվայում, բայց ոչ լավատեսություն

Բաշար Ասադը միջսիրիական երկխոսության հաջողության հույս ունի Մոսկվայում, բայց ոչ լավատեսություն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «միջսիրիական երկխոսության հաջողության հույս ունի Մոսկվայում, բայց ոչ լավատեսություն»։ Այս մասին նա հայտարարել է «Foreign Policy»–ին տված հարցազրույցում։
«Մենք կգնանք Մոսկվա՝ բանակցելու։ Բայց այլ հարց է՝ ում հետ վարել այն։ Ո՞ւմ են ներկայացնում մարդիկ, որոնց հետ պատրաստվում ենք երկխոսել։ Արդյոք նրանք արմատներով Սիրիայի՞ց են և ունե՞ն ազդեցություն», – հարցադրել է սիրիացի առաջնորդը։
Նրա կարծիքով ընդդիմությունը պետք է ազգային լինի և գործի սիրիացի ժողովրդի շահերից։

«Նրանք չեն կարող ընդդիմադիր կոչվել, եթե հանդիսանում են Սաուդյան Արաբիայի, Քաթարի կամ մեկ այլ արևմտյան գերտերության խամաճիկը, ներառյալ՝ ԱՄՆ–ի», – նշել է Ասադը։
«Իհարկե, մենք ունենք հայրենասեր ընդդիմություն։ Ես դա չեմ բացառում. ես չեմ ասում, որ ցանկացած ընդդիմություն լեգիտիմ չէ, բայց այն արժե տարբերել խամաճիկներից», – ընդգծել է նախագահը։
Սիրիացի առաջնորդի խոսքերով՝ բոլոր պատերազմները վաղ թե ուշ ավարտվում են քաղաքական կարգավորմամբ, քանզի պատերազմը քաղաքական գործիքներից մեկն է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը