Լրահոս

26.01.2015 13:43


Կառավարության ներկայացուցչին սուլոցներով ճանապարհեցին

Կառավարության ներկայացուցչին սուլոցներով ճանապարհեցին

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր կրկին բողոքի գործողություն են իրականացնում փոքր ու միջին ձեռնարկատերերը։

Քիչ առաջ ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ցուցարարներին ևս մեկ անգամ առաջարկել է 10–հոգանոց խումբ կազմել և բարձրանալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ՝ քննարկման։ ՓՄՁ–ների ներկայացուցիչները, սակայն, կրկին մերժել են այդ առաջարկը՝ պահանջելով, որ վարչապետը ցած իջնի։

Նրանք վանկարկում են՝ վա՛ր–չա՛–պե՛տ, կա՛–սե՛–ցո՛ւմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը