ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելը կապում է ներքին տաբուներից ձերբազատվել չկարողանալու հետ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների նոր սկզբի մասին Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, ՀՀ արտգործնախարարն ասել է.
–Վերջին 5–6 տարում Թուրքիայի իշխանությունները մեծ հնարավորություն ունեին օգտագործել պատմական առիթն ու վավերացնել արձանագրությունները, բայց իրենց ներքին տաբուներից չկարողացան ձերբազատվել և շարունակեցին Հայոց ցեղասպանությունը ժխտելու առիթը բաց չթողել, հայ ժողովրդի մասին ոչ բարեկամական հայտարարություններ հնչեցնել և խորացնել անվստահությունը։
Է. Նալբանդյանը նաև հռետորական հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մինչև 2015թ. չէին խոսում Հրանտ Դինքի սպանության մասին, և մինչև հիմա չեն բացահայտել նրա սպանության մեղավորներին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սադրանքներին և հակահայ հայտարարություններին ՀՀ ԱԳՆ-ի պատասխանների ուշացմանը, Է. Նալբանդյանն ընդգծել է, որ դիվանագիտական արձագանքը պարտադիր չէ՝ հրապարակավ լինի։
–ԱԳՆ-ն բոլոր անհրաժեշտ գործողություններն անում է, իսկ եթե խոսքը ճառ ասելու, թե զանգ կախելու մասին է, ապա ես նախընտրում եմ երկրորդը,–հավելել է նա:
Էդվարդ Նալբանդյանը նախընտրում է «զանգ կախելը»

7or.am