Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցի վերաբերյալ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունը
Հոկտեմբերի 2-ին՝ Փարիզում' Եվրոպայի հայաշատ գաղթջախների հայկական կազմակերպությունների ու կառույցների շուրջ հարյուր ներկայացուցիչների հետ հանդիպմամբ մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղևորությունը:
Մինչ այդ՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Մեծանուն երգահանը բարձր է գնահատել Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումների համատեքստում լսելու համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքներն ու մոտեցումները, փարատելու առկա մտահոգություններ, մտքեր փոխանակելու գործընթացի հաջորդ փուլերում աշխարհասփյուռ հայության ու նրա տարբեր հատվածների անելիքների վերաբերալ:
Կեսօրին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի Կանադայի հրապարակում ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, զրուցել Հայաստանի ու Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին իրենց մտահոգությունները արտահայտելու համար բողոքի ցույց կազմակերպած մեր հայրենակիցների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը երեկոյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզ ժամանած եվրոպական տարբեր հայաշատ համայնքների կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով: Իր ելույթում Նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հայաստանյան ու սփյուռքահայ շրջանակներում այս ընթացքում շրջանառված հիմնական տեսակետներին ու արտահայտված մտահոգություններին:
Նշելով, որ նման ձևաչափով հանդիպումն ինքնին նոր երևույթ է' լսելու մեր աշխարհասփյուռ ժողովրդի տարբեր հատվածների կարծիքն ու մոտեցումները քննարկվող համազգային նշանակության թեմաների շուրջ, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում, հարյուր հազարավոր եվրոպահայերի զորության խորհուրդն ունի, և դա ես արձանագրում եմ անթաքույց հպարտությամբ: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում, մշտապես եղել և մնում է Հայաստանի կողքին: Եվ կմնա, քանզի դարեր շարունակ Հայաստանը եղել է հայության երազանքների հանգրվանը: Այսօր էլ մենք միասին ենք, այս անգամ որոշումների կայացման հարցում խորհրդակցելու, կարևոր ճանապարհից առաջ աշխատանքի բաժանում կատարելու համար»:
Նշելով, որ ինքն էլ մեկն է մեր հարյուր հազարավոր այն հայրենակիցներից, ովքեր ամեն օր արթնանում են հայացքն Արարատին ուղղած կամ ակամա ընդվզում որևէ համատեքստում 1915 թիվը լսելիս, Նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպահայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է բաց երկխոսության հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու դրա հեռանկարների շուրջ: «Ուզում եմ լսել աշխարհասփյուռ հայերի մտահոգությունները, որովհետև այսօրինակ ցավոտ հարցում այդպիսիք չլինել չեն կարող, ուզում եմ մտովի համադրել դրանք իմ սեփական մտահոգությունների հետ, ստուգել' արդյո՞ք կան կողմեր, որ հաշվի չեն առնվել կամ բաց են մնացել, արդյո՞ք կան հարցեր, որոնց լուծման համար հնարավորությունների ստեղծման փոխարեն հնարավոր է անզգուշաբար դռներ փակենք այս փուլում»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը մեկ անգամ ևս բացառել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայմանի հնարավորությունը և ընդգծել, որ բանակցություններն ընթացել և ընթանում են բացառապես այդ տրամաբանությամբ:
Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին' Սերժ Սարգսյանն ասել է. «Այդ արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր են լոկ: Դրանք բանակցությունների համար նվազագույն տանելի միջավայր ձևավորելուց բացի, որևէ այլ խնդիր այս պահին չեն լուծում, փոխարենը' մեխանիզմներ են նախատեսում առկա խնդիրները քննարկելու և ժամանակի ընթացքում հանգուցալուծելու համար: Դրանց նպատակն է ճանապարհ հարթել հարաբերությունների կարգավորման բարդ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ ուղու համար և անել դա արժանապատվորեն, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ երկրներին»:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանն մանրամասնորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, նախաստորագրված արձանագրություննրի ընձեռած հնարավորություններին ու դրանց վերաբերյալ առկա հիմնական մտահոգություններին: Անդրադառնալով այն տեսակետին, թե արձանագրությունների ստորագրումն ու հարաբերությունների հաստստումը Թուրքիայի հետ կարող է կասկածի տակ դնել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Առանց եթեների միանշանակ պնդում եմ, որ նման բան գոյություն չունի»:
Անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններով ենթադրվող պատմական հարթության խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովում Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելությունը քննարկելու և կասկածի տակ առնելու հնարավորությանը' Նախագահ Սերժ Սարգասյանն ասել է. «Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի: Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ: Միակ խնդիրը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում: Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետևանքները□:
Մեկ այլ մտահոգության առնչությամբ, թե հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ կարող է հարվածել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին' Նախագահ Սարգսյանն ասել է. □Անշուշտ կհարվածի, եթե աշխարհասփյուռ հայերն իրենք սկսեն հավատալ դրան: Եվ հակառակը. նոր որակ կհաղորդի գործընթացին, եթե հայությունը տեսնի բացվող հնարավորությունները և նոր եռանդով գործի անցնի»:
Խոսելով առավել հաճախ հնչող մեկ այլ մտահոգության մասին, թե Թուրքիան հարաբերությունների կարգավորումը կարող է օգտագործել Արցախի հարցում ճնշում գործադրելու համար, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. □Ղարաբաղի հարցում գոյություն ունի բանակցությունների հստակ ձևաչափ, որով այն ընթանում է: Նախաստորագրված արձանագրությունները ոչ մի կապ չունեն Արցախի խնդրի հետ: Ակնհայտ է, որ այնտեղ ակնարկ անգամ չկա Ղարաբաղի մասին: Մեր դիրքորոշումը հստակ է. արցախյան կարգավորման հարցը չի գտնվում և չի կարող գտնվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է: Ասեմ ավելին, արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը դեռևս բավականին աշխատանք է պահանջում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտակա ժամանակաշրջանում այդ խնդրի կարգավորման համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ□:
Խոսելով նախաստորագրված փաստաթղթերի մասին Սերժ Սարգսյանն ասել է. □Ես քաջ գիտակցում եմ, թե ինչ դռներ են բացում այս արձանագրություններն ու ընթացող գործընթացը: Իմ վերջին շրջանի ելույթներում ես անընդհատ նույն հարցն եմ բարձրացնում. արդյո՞ք մենք դռներ ենք փակում: Վստահ եմ' ոչ: Իրականությունն այն է, որ սա համաձայնություն է երկու սուվերեն երկրների միջև, հետևաբար' ընդունելի և չընդունելի է երկու կողմի համար էլ: Բայց, իրականում մեզ հաջողվել է շարժվել առկա խնդիրների լուծման համար մեխանիզմների կայացման ճանապարհով' բուն լուծումները թողնելով ապագա համատեղ աշխատանքի դաշտում: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է ստանալ փաստաթուղթ, որը ոչինչ անդառնալի չի դարձնում, փոխարենը հնարավորություններ է բացում աշխատելու բոլոր նպատակների ուղղությամբ□:
Ելույթի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք ապրում ենք նոր քաղաքական և աշխարհաքաղաքական միջավայրում: Մենք պետք է լինենք այդ միջավայրը ձևավորողներից մեկը և չենք կարող լինել մի կողմ քաշված պասիվ դիտորդներ: Մենք պետք է վարենք ակտիվ ու նախաձեռնող քաղաքականություն: Իմ հիմնական հորդորն է. եկեք հավատանք մեր ուժերին, եկեք ընդունենք, որ միասին իսկապես ուժեղ ենք և միասին էլ առաջ գնանք: Հայրենիքը չի կատարի որևէ քայլ, որը չբխի համահայկական շահերից: Մեր ռազմավարական, հեռանկարային նպատակները նույնն են, և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհին ոչ միայն դուռ չի փակում, այլև նոր հնարավորություններ է բացում□:
Նախագահ Սարգսյանի ելույթից հետո մտքերի շահագրգիռ փոխանակում է ծավալվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հանդիպման բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց և իրենց ներկայացրած կազմակերպությունների ու կառույցների տեսակետները նախաստորագրված փաստաթղթերի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ, անկախ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ունեցած տարբեր մոտեցումներից, հայկական Սփյուռքը, որպես հավաքականություն, մշտապես եղել է և պարտավոր է լինել մայր Հայրենիքի կողքին, զորավիգ լինել Հայաստանին ու Արցախին:
Հանրապետության Նախագահն իր եզրափակիչ խոսքում ամփոփել է հանդիպման ընթացքում հնչած հիմնական կարծիքները և տեսակետները, իր մոտեցումները ներկայացրել հնչած բոլոր մտահոգությունների վերաբերյալ, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: □Չեմ կարծում, թե եկել է ժամանակը խոսելու հայության տարբեր հատվածների միջև պառակտման մասին: Վստահ եմ, որ երբեք նման ժամանակ չի գալու»,- վստահեցրել է Հանրապետության Նախագահը:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշ քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարություններին ու ձեռնարկված անընդունելի քայլերին, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. □Ես խորը հարգանքով եմ վերաբերում գործընթացի շուրջ առկա բոլոր տեսակետներին ու հնչող բոլոր կարծիքներին: Բայց, եթե որևէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հավանաբար, շատ միամիտ է□:
Հանդիպման ավարտից հետո, հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Հանրապետության Նախագահը պաստախանել է նաև լրագրողների հարցերին:
Այսօր առավոտյան, շարունակելով մեկշաբաթյա համահայկական ուղևորությունը, Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք: Նյու Յորքում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա ԱՄՆ-ի Արևելյան ափի և Կանադայի հայաշատ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ