Լրահոս

26.01.2015 20:59


Դոնալդ Թրամփը մտածում է ԱՄՆ–ի 2016–ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

Դոնալդ Թրամփը մտածում է ԱՄՆ–ի 2016–ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ դիտարկում է 2016–ի ԱՄՆ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունը դնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «CBS»–ը։
«Ես լուրջ մտածում եմ մտնել քարոզարշավի մեջ. նախագահական լիազորությունները համապատասխանում են ինձ», – ասել է Թրամփը Այովա նահանգում կուսակցության անդամների ժողովում։
Թրամփի խոսքերով՝ հանրապետականների շրջանում այլ արժանի թեկնածու պարզապես կարող է՝ չգտնվի։
Միլիարդատերն օրինակ է բերել Հանրապետական կուսակցության երկու հնարավոր թեկնածուներին՝ Միթ Ռոմնին և Ջեբ Բուշին՝ Ֆլորիդայի նահանգապետին և ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբորը։ Այդուհանդերձ, Թրամփը, հիշեցնելով Միթի պարտությունը 2012–ին, ինչպես նաև Բուշի վերաբերմունքը կրթության և ներգաղթյալների խնդիրներին, ասել է, որ նրանք չեն կարող լինել ԱՄՆ նախագահ։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը