Ցանկացած փոփոխություն իրականացնելուց առաջ բանական էակը մտորում է, թե ինչն է վատ, և ինչ հնարավորություն կա այն բարեփոխելու։ Ավելին, լրջորեն կշռադատում է բարեփոխման անհրաժեշտությունը առկա պայմաններում և հենց այդ ժամանակաշրջանում։
Երբեք խորհուրդ չի տրվում «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենան վատ վարող վարորդին գնել նոր «Լեքսուս», եթե նույնիսկ ինքը ունի այն գնելու հնարավորություն։ Անդրադառնալով ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ գործող Սահմանադրությունում ամրագրված չէ, որ երկրում անհրաժեշտ է ապահովել մենաշնորհների քվոտա, կադրերի ընտրություն՝ ըստ նվիրվածության, բարոյահոգեբանական ճգնաժամ, 33 տոկոս աղքատություն, 20 տոկոս գործազրկություն և աննախադեպ արտագաղթ։
Գործող Սահմանադրությունը չի երաշխավորում, որ սոցիալական, տնտեսական և ֆինանսական առկա ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ է զբաղվել այլ ընթացիկ միջոցառումներով… և փորձել այն ներկայացնել իբրև կարևորագույն գործառույթ՝ անտարբերության մատնելով՝ օֆշորի բացահայտումը, «Նաիրիտի» սեփականատիրոջ փնտրտուքը և Վանաձորի «Քիմպրոմի» հիմնահարցը, ատոմակայանի շուրջ ստեղծված հանգույցը, մարզպետների շրջանում վերականգնողական աշխատանքները, դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցողներին արտակարգ և լիազոր դեսպան նշանակելը։
Այս ամենը երկրում առկա խորքային ճգնաժամի միայն «այսբերգն» է, իսկ եթե վերը նշվածին ավելացնում ենք 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում կատարված ոճրագործության նկատմամբ իշխանությունների կողմից չափավոր անտարբերությունը, ապա պարզ է դառնում, որ ՀՀ-ում գործող Սահմանադրությունը փոփոխության ենթարկելով՝ վերը նշված հիմնահարցերից և ոչ մեկը չի լուծվի։
Այնպես որ, անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների գաղափարից առայժմ ձեռք քաշել և փորձել առանց ցնցումների երկրում առկա խնդիրները լուծել ի շահ ժողովրդի և ոչ թե միայն ի շահ օրվա իշխանության։
Օրվա իշխանության վերարտադրության միջոցով է՛լ ավելի կխորացվի առկա ճգնաժամը…։
Հայաստանի բուհերիարհեստակցականկազմակերպություններիճյուղայինհանրապետականմիությաննախագահԳառնիկՎաղարշակյան
Առանց վերարտադրության

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյան