Աֆղանստանի Քունդուզ նահանգում հատուկ գործողության ընթացքում 30 թալիբ է ոչնչացվել
Աֆղանստանի Քունդուզ նահանգում վերջին հինգ օրվա ընթացքում իրավապահ մարմինները հատուկ գործողության ժամանակ 30 թալիբ են ոչնչացրել։ Այս մասին այսօր հայտնել է «Համա Պրես» գործակալությունը։ «Հակառակորդի կողմից կան նաև վիրավորներ», – մեջբերում է գործակալությունն այդ նահանգի ոստիկանապետ, գեներալ Աբդուլ Սաբուր Նասրաթին։ Ոստիկանության տվյալներով՝ գործողությունն իրականացվել է 31 բնակավայրի տարածքում, որոնք այժմ ազատված են թալիբներից։ Կառավարական ուժերի կողմից նույնպես կորուստներ կան. երկու զինծառայող է զոհվել, մի քանի մարդ՝ վիրավորվել։ Քունդուզ նահանգում վերջին շրջանում գրոհայինների բարձր ակտիվություն է նկատվում։ 2014թ. օգոստոսին նրանք 20 խաղաղ բնակիչ են սպանել նահանգի ծայրամասում։
Աֆղանստանի Քունդուզ նահանգում հատուկ գործողության ընթացքում 30 թալիբ է ոչնչացվել
Աֆղանստանի Քունդուզ նահանգում վերջին հինգ օրվա ընթացքում իրավապահ մարմինները հատուկ գործողության ժամանակ 30 թալիբ են ոչնչացրել։ Այս մասին այսօր հայտնել է «Համա Պրես» գործակալությունը։
«Հակառակորդի կողմից կան նաև վիրավորներ», – մեջբերում է գործակալությունն այդ նահանգի ոստիկանապետ, գեներալ Աբդուլ Սաբուր Նասրաթին։
Ոստիկանության տվյալներով՝ գործողությունն իրականացվել է 31 բնակավայրի տարածքում, որոնք այժմ ազատված են թալիբներից։ Կառավարական ուժերի կողմից նույնպես կորուստներ կան. երկու զինծառայող է զոհվել, մի քանի մարդ՝ վիրավորվել։
Քունդուզ նահանգում վերջին շրջանում գրոհայինների բարձր ակտիվություն է նկատվում։ 2014թ. օգոստոսին նրանք 20 խաղաղ բնակիչ են սպանել նահանգի ծայրամասում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։