Տնտեսական

26.01.2015 11:56


ՓՄՁ–ների ներկայացուցիչները կրկին բողոքի գործողություն են իրականացնում (տեսանյութ)

ՓՄՁ–ների ներկայացուցիչները կրկին բողոքի գործողություն են իրականացնում (տեսանյութ)

Այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ կրկին բողոքի գործողություն են իրականացնում փոքր ու միջին ձեռնարկատերերը։ Նրանք պահանջում են կասեցնել 2015թ. փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվում է 1 տոկոսի, իսկ տնտեսվարողները պարտավոր են հարկայինին իրենց ապրանքների շրջանառության փաստաթղթերը ներկայացնել:

«7օր»–ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարների մոտ է դուրս եկել ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ առաջարկելով 10–հոգանոց խումբ կազմել և 13։30–ին բարձրանալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ՝ քննարկման։ ՓՄՁ–ների ներկայացուցիչները, սակայն, մերժել են այս առաջարկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը