Աշխարհ

26.01.2015 11:35


Հունաստանում ընդդիմությունը հաղթել է. Սամարասն ընդունել է պարտությունը

Հունաստանում ընդդիմությունը հաղթել է. Սամարասն ընդունել է պարտությունը

Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» դաշինքը՝ ստանալով ձայների 36,34 տոկոսը։ Այսպիսով ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանում աջերից 9 մանդատ ավելի կստանա (300 մանդատից 149–ը): Վերջինի հետ կոալիցիա կազմելու պատրաստակամություն հայտնած «Անկախ հույներ» կուսակցությունը 13 մանդատ կունենա։ «ՍԻՐԻԶԱ»–ի ղեկավար Ալեքսիս Ցիպրասն էլ, ըստ ամենայնի, կնշանակվի վարչապետ:

Հունաստանի գործող վարչապետ Անտոնիս Սամարասի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը ստացել է ձայների 27,81 տոկոսը (76 մանդատ): Նա ընդունել է իր պարտությունը՝ հայտարարելով. «Հույն ժողովուրդն ասել է իր խոսքը, և մենք հարգում ենք այն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը