Լրահոս

26.01.2015 11:04


Դեպի Նյու Յորք է շարժվում պատմության մեջ ամենաուժեղ ձնաբքերից մեկը

Դեպի Նյու Յորք է շարժվում պատմության մեջ ամենաուժեղ ձնաբքերից մեկը

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա երկու օրն ԱՄՆ–ի որոշ շրջաններում ձյան տեսքով տեղումները կարող են հասնել մինչև 90 սմ-ի։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն կիրակի զգուշացրել է, որ ձնաբուքը կարող է լինել «ամենաուժեղը քաղաքի պատմության մեջ»՝ խնդրելով քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել, չօգտվել անձնական մեքենաներից և առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ։
Անբարենպաստ եղանակային գոտում կհայտնվի շուրջ 30 մլն մարդ Նյու Յորք, Նյու Ջերսի, Քոննեքթիքութ, Փենսիլվանիա, Մասսաչուսեթս և Մեն նահանգներում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը