Լրահոս

26.01.2015 10:54


Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել

Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել

Նավթի արդյունահանումը նախկին մակարդակին պահպանելու՝ Սաուդյան Արաբիայի նոր թագավորի որոշումով պայմանավորված՝ նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «WTI» նավթի ֆյուչերսների գինը Նյու Յորքի «NYMEX» բորսայում նվազել է 1.13 տոկոսով՝մեկ բարելի դիմաց կազմելով 45.08 դոլար։ «Brent» տեսակի նավթի ֆյուչերսների գինը Լոնդոնի «ICE» բորսայում նվազել է 0.95 տոկոսով՝մեկ բարելի դիմաց կազմելով 48.33 դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը