Քաղաքական

26.01.2015 10:39


Փայլակ Հայրապետյան. «Կճոյան–Սարգսյան–Սուքիասյան. այս մարդկանց անունով է եղել օֆշորը»

Փայլակ Հայրապետյան. «Կճոյան–Սարգսյան–Սուքիասյան. այս մարդկանց անունով է եղել օֆշորը»

Օֆշորային հայտնի գործով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի դիմում-նամակները` հասցեագրված Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ, այդ գործով գլխավոր դերակատար Տիգրան Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, մնացել են անպատասխան: Այս մասին «ԳԱԼԱ»-ի լրագրողի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:

«Իմ կապը եղել է Աշոտը, նախարարը, որին չեն կանչել, վարչապետը, որին եւս չեն հրավիրել հարցաքննության»,-ասաց սնանկացած գործարարը:

Նրա խոսքով՝ ինքը բազմիցս է պահանջել, որպեսզի հարցաքննեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, բայց ապարդյուն: Փոխարենն, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Փայլակ Հայրապետյանը պատմեց, որ իր եւ Նավասարդ Կճոյանի սանիկի` Աշոտ Սուքիասյանի միջեւ տեղի է ունեցել առերեսում:

«Աշոտն ընդունել է իր մեղքը: Նա վերցրել է իմ ունեցածն ու տարել ծախել է, նվեր է տվել վարչապետին: Մի անգամ էլ ասաց, թե փաստաթղթերը չկան, ինչ ուզում՝ ասում է»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, թե ամեն անգամ Աշոտ Սուքիասյանը տարբեր պատասխաններ է տալիս:

«Կճոյան–Սարգսյան–Սուքիասյան. այս մարդկանց անունով է եղել օֆշորը: Թող ուրիշ բաներ չասեն»:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը