«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցի միջոցով հաստատել է ճապոնացի գերիներից մեկի՝ Խարունա Յուկավայի մահապատիժը: Այս մասին հաղորդել է «NHK» հեռուստաընկերությունը։ ««Իսլամական պետություն» խմբավորումը իրագործել է սպառնալիքը և մահապատժի ենթարկել ճապոնացի գերուն։ Երկրորդ գերին տեսանյութում հայտարարել է Յուկավայի մահվան մասին։ Նա դիմել է ընտանիքի անդամներին՝ խնդրելով ճնշում գործադրել Ճապոնիայի կառավարության վրա իր ազատման համար», –հայտնում է ճապոնական «NHK» հեռուստաընկերությունը։ Նախորդ երեքշաբթի ԻՊ զինյալները տարածել էին տեսանյութ, որում հայտարարել են, որ 200 մլն դոլար փրկագին չստանալու դեպքում մահապատժի կենթարկեն ճապոնացի 2 գերուն։ Շաբաթ օրը համացանցում տեսանյութ էր հայտնվել ճապոնացի լրագրող Քենձի Գոտոյի մասնակցությամբ, որում նա ներկայացրել է գլխատված Խարունա Յուկավայի լուսանկարը։
ԻՊ-ն հաստատել է ճապոնացի գերու մահապատիժը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցի միջոցով հաստատել է ճապոնացի գերիներից մեկի՝ Խարունա Յուկավայի մահապատիժը: Այս մասին հաղորդել է «NHK» հեռուստաընկերությունը։
««Իսլամական պետություն» խմբավորումը իրագործել է սպառնալիքը և մահապատժի ենթարկել ճապոնացի գերուն։ Երկրորդ գերին տեսանյութում հայտարարել է Յուկավայի մահվան մասին։ Նա դիմել է ընտանիքի անդամներին՝ խնդրելով ճնշում գործադրել Ճապոնիայի կառավարության վրա իր ազատման համար», –հայտնում է ճապոնական «NHK» հեռուստաընկերությունը։
Նախորդ երեքշաբթի ԻՊ զինյալները տարածել էին տեսանյութ, որում հայտարարել են, որ 200 մլն դոլար փրկագին չստանալու դեպքում մահապատժի կենթարկեն ճապոնացի 2 գերուն։
Շաբաթ օրը համացանցում տեսանյութ էր հայտնվել ճապոնացի լրագրող Քենձի Գոտոյի մասնակցությամբ, որում նա ներկայացրել է գլխատված Խարունա Յուկավայի լուսանկարը։