Մարիուպոլի քաղաքապետը հունվարի 26-ն ու 27-ը սգո օրեր է հայտարարել
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Մարիուպոլի քաղաքապետ Յուրի Խոտլուբեյը հունվարի 26-ն ու 27-ը սգո օրեր է հայտարարել՝ ի հիշատակ քաղաքի ռմբակոծման հետևանքով մի քանի տասնյակ զոհերի։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 25-ը համաուկրաինական սգո օր էր հայտարարել։ Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Մարիուպոլը ենթարկվել էր հրթիռակոծման. առնվազն զոհվել է 30, վիրավորվել՝ 90–ից ավելի մարդ։
Մարիուպոլի քաղաքապետը հունվարի 26-ն ու 27-ը սգո օրեր է հայտարարել
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Մարիուպոլի քաղաքապետ Յուրի Խոտլուբեյը հունվարի 26-ն ու 27-ը սգո օրեր է հայտարարել՝ ի հիշատակ քաղաքի ռմբակոծման հետևանքով մի քանի տասնյակ զոհերի։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 25-ը համաուկրաինական սգո օր էր հայտարարել։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Մարիուպոլը ենթարկվել էր հրթիռակոծման. առնվազն զոհվել է 30, վիրավորվել՝ 90–ից ավելի մարդ։