Աշխարհ

26.01.2015 09:56


Մոսկվայում մեկնարկում են Սիրիայի հարցով խորհրդակցությունները

Մոսկվայում մեկնարկում են Սիրիայի հարցով խորհրդակցությունները

Մոսկվայում մեկնարկում են խորհրդակցությունները՝ Սիրիայի ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ավելի ուշ կմիանա նաև Սիրիայի կառավարության պատվիրակությունը։ Հանդիպումների նպատակը հակամարտության կարգավորման ուղիներ գտնելն է։
Փակ ձևաչափով քննարկումները կանցնեն երկու փուլով. հունվարի 26-27–ին կանցկացվեն հանդիպումներ ընդդիմադիր խմբերի և հասարակական կազմակերպությունների միջև, իսկ 28-29-ին կկայանան խորհրդակցություններ Դամասկոսից ժամանած պատվիրակների հետ։
Բանակցությունները կկրեն բացառապես միջսիրիական բնույթ. միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցություն նախատեսված չէ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ բանակցություններին մասնակցելու հրավերն ընդունել են Սիրիայի բոլոր ընդդիմադիր խմբերը։

Այս խորագրի վերջին նյութերը