Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռամոն Ռիկելմեն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով «Ole»-ին:
36-ամյա արգենտինացու վերջին ակումբը «Արգենտինոս Խունիորսն» էր, որից նա հեռացել էր դեկտեմբերին:
Ռիկելմեն հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորս» և «Արգենտինոս Խունիորս», իսպանական «Վիլյառեալ» եւ «Բարսելոնա» ակումբներում:
Ռիկելմեն ավարտեց կարիերան