«ԿամԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շինության պատին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 25-ին, ժամը 06.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քարահունջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան ճանապարհահատվածի 5-րդ կմ-ում՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի 104 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանմփեզրի տանը կից օժանդակ շինության պատին, ինչից ավտոմեքենայի վարորդ Մ. Մ. (ծնվ. 1987 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Մ.-ը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
«ԿամԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շինության պատին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան ճանապարհահատվածի 5-րդ կմ-ում՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի 104 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանմփեզրի տանը կից օժանդակ շինության պատին, ինչից ավտոմեքենայի վարորդ Մ. Մ. (ծնվ. 1987 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Մ.-ը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: