Լրահոս

24.01.2015 13:06


Երևանում որդին տան տանիքում հայտնաբերել է հոր կախված դին

Երևանում որդին տան տանիքում հայտնաբերել է հոր կախված դին

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի 53 տան կիսակառույց տանիքում տղամարդու դի կա կախված: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նշված տան տանիքում հայտնաբերել են 52-ամյա Ա. Ա.-ի դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նա ամուսնացած էր, ուներ 1 տղա, 1 աղջիկ և ունեցել է առողջական խնդիրներ: Նրա դին հայտնաբերել է տղան:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը