Լրահոս

24.01.2015 12:33


Ճավա ծովում սկսվել են «AirAsia» ինքնաթիռի բեկորները բարձրացնելու աշխատանքները

Ճավա ծովում սկսվել են «AirAsia» ինքնաթիռի բեկորները բարձրացնելու աշխատանքները

Ինդոնեզական փրկարարներն այսօր սկսել են «AirAsia» ավիաընկերության օդանավի բարձրացման գործողությունները, որն անցած տարի կործանվել էր Ճավա ծովում։
«Հույս ունենք իրականացնել դա այսօր», – «Ֆրանս պրես»–ի հետ հարցազրույցում հայտարարել է որոնողա–փրկարարական աշխատանքների ներկայացուցիչ Սուրիյադի Սուպրիյադին։
Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես»–ը, ինքնաթիռի հատվածի բարձրացման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դեպքի վայրում աշխատող ջրասույզները կարողացել են ներթափանցել ինքնաթիռի հիմնական հատված։ Նշվում է նաև, որ նախօրեին ևս մի քանի դի է հայտնաբերվել։ Գործակալության տվյալներով՝ գտնված մարմինների թիվը ներկայումս հասել է 69-ի։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը