Լրահոս

24.01.2015 16:54


ԱՄՆ–ում 40 տարի անց բանտից ազատել են հանիրավի մեղադրված տղամարդու

ԱՄՆ–ում 40 տարի անց բանտից ազատել են հանիրավի մեղադրված տղամարդու

Ամերիկյան Ուայթվիլլ քաղաքի դատարանը վճռել է բանտից ազատել 70-ամյա Ջոզեֆ Սլեջին, որը սխալ դատավճռի պատճառով այնտեղ է գտնվել գրեթե 40 տարի։
1976 թվականին Սլեջը դատապարտվել է ցմահ ազատազրկման 74-ամյա կնոջ և նրա 57-ամյա աղջկա սպանության համար։ Սակայն վերջերս ԴՆԹ–ի փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը կապ չունի սպանության հետ։ Բացի այդ, իր ցուցմունքներից հրաժարվել է գլխավոր վկաներից մեկը։
Գործի նոր քննությունից հետո Սլեջին դատարանն անմեղ է համարել։ Դուրս գալով բանտից՝ տղամարդը լրագրողներին հայտնել է, որ այժմ կարող է քնել իսկական մահճակալին և լողանալ լողավազանում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը