«ՀՀ իշխանությունների հիմնական խնդիրը սեփական աթոռը, իշխանությունը սեփական ժողովրդից պաշտպանելն է»
Հայ-ադրբեջանական սահմանում (հիմարներն այն անվանում են «շփման գոտի») մեր զինվորների անտեղի կորուստները մի անգամ ևս փաստում են, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների հիմնական խնդիրը ոչ թե արտաքին վտանգից, թշնամու հնարավոր հարձակումներից երկրի անվտանգությունը պաշտպանելն է եղել, այլ սեփական աթոռը, իշխանությունը սեփական ժողովրդից պաշտպանելը։ Եվ միլիոններ են հոսել ոչ թե պաշտպանական ամուր պատնեշ կառուցելու, սահմանում ժամանակակից զինտեխնիկա և միջոցներ ձեռքբերելու համար, այլ փոխարենը երկրի ներսում եռապատկել են ոստիկանության թիվը, ավելին՝ նրանց են զինել նորագույն տեխնիկայով ու տեսախցիկներ նվիրել՝ երկրի ներսում մարդորս իրականացնելիս «դոսյե» սարքելու համար։ Իսկ նրանք, ովքեր վերջին օրերին փրփրաբերան հայտարարում են, թե 102-րդ «տրոյական ձին» դուրս բերելուց հետո մենք ողջ սահմանը պաշտպանելու համար այդքան զինվոր չենք ունենա, մոռանում են, որ իրենք այդ զինվորներին տեղադրել են Երևանում և մյուս խոշոր քաղաքներում՝ ոստիկանության համազգեստով, և այսօր յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 1000 աշխատակից, մինչդեռ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով այն պետք է կազմի մոտ 300 ոստիկան... Այսինքն՝ այսօր ընդունված ոստիկանության անհրաժեշտ խմբաքանակից զատ, ՀՀ-ն երկրի ներսում միանգամայն այլ նպատակներով լրացուցիչ պահպանում է շուրջ 25 000-30 000 պոտենցիալ զինվոր՝ ոստիկանական համազգեստով...
«ՀՀ իշխանությունների հիմնական խնդիրը սեփական աթոռը, իշխանությունը սեփական ժողովրդից պաշտպանելն է»
Հայ-ադրբեջանական սահմանում (հիմարներն այն անվանում են «շփման գոտի») մեր զինվորների անտեղի կորուստները մի անգամ ևս փաստում են, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների հիմնական խնդիրը ոչ թե արտաքին վտանգից, թշնամու հնարավոր հարձակումներից երկրի անվտանգությունը պաշտպանելն է եղել, այլ սեփական աթոռը, իշխանությունը սեփական ժողովրդից պաշտպանելը։ Եվ միլիոններ են հոսել ոչ թե պաշտպանական ամուր պատնեշ կառուցելու, սահմանում ժամանակակից զինտեխնիկա և միջոցներ ձեռքբերելու համար, այլ փոխարենը երկրի ներսում եռապատկել են ոստիկանության թիվը, ավելին՝ նրանց են զինել նորագույն տեխնիկայով ու տեսախցիկներ նվիրել՝ երկրի ներսում մարդորս իրականացնելիս «դոսյե» սարքելու համար։
Իսկ նրանք, ովքեր վերջին օրերին փրփրաբերան հայտարարում են, թե 102-րդ «տրոյական ձին» դուրս բերելուց հետո մենք ողջ սահմանը պաշտպանելու համար այդքան զինվոր չենք ունենա, մոռանում են, որ իրենք այդ զինվորներին տեղադրել են Երևանում և մյուս խոշոր քաղաքներում՝ ոստիկանության համազգեստով, և այսօր յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 1000 աշխատակից, մինչդեռ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով այն պետք է կազմի մոտ 300 ոստիկան... Այսինքն՝ այսօր ընդունված ոստիկանության անհրաժեշտ խմբաքանակից զատ, ՀՀ-ն երկրի ներսում միանգամայն այլ նպատակներով լրացուցիչ պահպանում է շուրջ 25 000-30 000 պոտենցիալ զինվոր՝ ոստիկանական համազգեստով...
Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից