Լրահոս

24.01.2015 11:14


ԱՄՆ–ը դադարեցնում է Եմենի հետ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

ԱՄՆ–ը դադարեցնում է Եմենի հետ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

ԱՄՆ–ը դադարեցնում է Եմենի հետ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում երկրի ղեկավարության հրաժարականի պատճառով։ Այս մասին նշվում է «The Washington Post» թերթի էլեկտրոնային տարբերակում։ Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը կարծում է, որ Եմենի հատուկ ծառայությունները, որոնք ամերիկացիներին հետախուզական տվյալներ էին հաղորդում ահաբեկիչների մասին, այժմ վերահսկվում են խռովարարների կողմից։

«Մարմինները, որոնց հետ մենք աշխատում էինք, գտնվում են խոուսիթների իշխանության տակ։ Մենք չենք կարող նրանց հետ համագործակցել», – մեջբերում է ամերիկյան իշխանության ներկայացուցիչը։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը հայտարարել է, որ «պատրաստ են բանակցել խռովարարների առաջնորդների հետ»։ Ամերիկյան անօդաչու սարքերը և զինծառայողները դեռևս մնում են Եմենի հարավում, որտեղ պայքար են մղում «Ալ–Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորման զինյալների դեմ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը