Լրատվական կայքերն առանձնակի ջանադրությամբ տարածում են «ՀՐԱՊԱՐԱԿ» թերթում տպագրված ծանոթ ձեռագրով և ակնհայտորեն պատվիրված մի հրապարակում, որի նպատակն այլ բան չէ, քան հունվարի 15-ին Գյումրիում ծայր առած բողոքի մասնակիցներին հանդարտեցնելու և քաղաքում անդորրը վերահաստատելու գործում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դերը նսեմացնելը:
Փաստորեն, համապատասխան շրջանակներին հանգիստ չի տալիս այն փաստը, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ ու հեղինակությամբ հանրային ընդունելության են արժանանում և լարված իրավիճակներում պատասխանատվություն են վերցնում իրենց վրա։
Կյանքը ցույց է տվել, որ Մարտուն Գրիգորյանը խաղաղության, հաշտության, հանդուրժողականության կողմնակից է և, ի տարբերություն ոմանց, էժանագին դիվիդենտներ շահելու խնդիր չի ունեցել, չունի և չի ունենալու։
Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ֆոնին թերթի միջոցով ինչ-որ խմբակի և Մարտուն Գրիգորյանի թիմի բախումների մասին տարածվող բամբասանքները գնահատում ենք որպես անարգանք Ավետիսյանների ընտանիքի կորուստը սգացող մեր հայրենակիցների զգացմունքների նկատմամբ և քաղաքում վիճակն ապակայունացնելու անհաջող, էժան հնարք:
Ի վերջո, ամոթալի է նման իրավիճակներում նեղ անձնական և խմբակային շահեր հետապնդելը:
Այս անբարո ձեռնարկի հեղինակներին` մեր հորդորը. խաղաղվե՛ք, հանդարտվե՛ք, Մարտուն Գրիգորյանը մեղավոր չէ, որ ծանր պահին գյումրեցու կողքին է եղել և կանխել է սպասվող արյունահեղությունը։ Ձեր չարածի ու արածի համար ինքներդ ձեզ մեղադրեք։
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունը երևակայական բախումների կապակցությամբ