Աշխարհ

24.01.2015 11:00


Ճապոնիայի իշխանությունները տեղեկություն չունեն իսլամիստների կողմից առևանգված քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ

Ճապոնիայի իշխանությունները տեղեկություն չունեն իսլամիստների կողմից առևանգված քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ

Ճապոնիան տեղեկություն չունի «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից առևանգված երկրի քաղաքացիների գտնվելու և նրանց ճակատագրի վերաբերյալ և գործադրում է բոլոր ջանքերը նրանց ազատելու համար։ Այս մասին լրագրողներին հաղորդել է ճապոնական ԱԳՆ ղեկավար Ֆումիո Քիսիդան։
«Մենք փորձեցինք ճշտել գերիների գտնվելու վայրը, սակայն ոչ մի նոր տեղեկատվություն ներկայումս չենք կարող տրամադրել», – ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը։
Գրեթե մեկ օր է անցել զինյալների նշած ժամկետից։ Ավելի վաղ ճապոնական կառավարությունն ակտիվ քայլեր էր ձեռնարկում՝ պայմանավորվելու առևանգողների հետ նրանց ազատելու համար։ Կառավարության տվյալներով՝ Տոկիոն համագործացում է Թուրքիայի, Հորդանանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը