«Տիտանիկի» ուղևորուհու նամակը վաճառվել է 12 հազար դոլարով
«Տիտանիկի» փրկված ուղևորուհու նամակը Բոստոնի RR աճուրդում վաճառվել է 11875 դոլարով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նամակը գրել է Լյուսիլ Դաֆֆ-Գորդոնը 1912թ. մայիսին։ Նա այն 12 մարդկանց թվում էր, ովքեր նավակով փրկվել էին նավաբեկությունից։ Ընդ որում, փրկարարական նավակը նախատեսված էր 40 մարդու համար։ Հետագայում Լյուսիլ Դաֆֆ-Գորդոնի ամուսնուն մեղադրանք առաջադրվեց «Տիտանիկի» անձնակազմին կաշառելու և այլ փրկվածներին նավակ չվերցնելու համար։ Որոշ ժամանակ անց, սակայն, այդ մեղադրանքները հանվեցին։