Լրահոս

24.01.2015 10:15


Գևորգ Ղազարյանը հնարավոր է՝ հեռանա «Օլիմպիակոսից»

Գևորգ Ղազարյանը հնարավոր է՝ հեռանա «Օլիմպիակոսից»

Armsport.am-ի փոխանցմամբ՝ հունական «Օլիմպիակոսի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր պետք է պատրաստվեն Սուպերլիգայի 20-րդ տուրի՝ ՕՖԻ-ի դեմ հանդիպմանը (հունվարի 24-ին):
Հանդիպման հայտացուցակում չի հայտնվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Նշենք, որ հայ ֆուտբոլիստը դեկտեմբերից չի մասնակցում Հունաստանի առաջնության խաղերին՝ խաղադաշտում հայտնվելով միայն գավաթային հանդիպումներում:

Հունական «gazzetta.gr» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Օլիմպիակոսի» ղեկավարությունը մտադիր է Ղազարյանին վարձավճարով այլ ակումբի հանձնել:

Այս խորագրի վերջին նյութերը