Շ. Քոչարյան. «Ադրբեջանը վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով»
ՀՀ ԱԳՆ–ի փոխանցմամբ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով News.am–ի հարցին, ասել է.
«Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար։
Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։
Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։
Նմանատիպ սադրանքներով Բաքվի ռեժիմը միայն նպաստում է միջազգային հանրության կողմից իրեն հասցեագրված՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»։