Լրահոս

23.01.2015 18:31


Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի

Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի

«Ինտերֆաքս»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համատեղ հետաքննության շրջանակում անց են կացվում մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ:

«Բոլոր փորձաքննությունները, այդ թվում` դատահոգեբուժականը կանցկացվեն Հայաստանում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում», -հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը