Լրահոս

23.01.2015 18:11


Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հրաժարական է դիմում է ներկայացրել: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքը:

«Որոշումս պայմանավորված է վերջին շրջանում իմ հասցեին արված այն մեղադրանքներով, թե ես թաքցնում եմ Յուրի Վազագաշվիլիին սպանողներին: Չնայած նրան, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը, այնուհանդերձ, ես բարոյական պատասխանատվություն եմ զգում և հեռանում եմ պաշտոնից»,- ասված է Չիկաիձեի հայտարարության մեջ:

Նշենք, որ Յուրի Վազագաշվիլին սպանվել էր հունվարի 20-ին: Նա 2006 թ. ոստիկանների կողմից սպանված Զուրաբ Վազագաշվիլիի հայրն էր:

Այս խորագրի վերջին նյութերը