Դանիայի ԱԳՆ նախարարը կարևորել է Բաշար Ասադի հետ խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը
Դանիայի ԱԳՆ նախարար Մարթին Լիդեգորը կողմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելուն չորսամյա արյունահեղ պատերազմին վերջ դնելու համար։ Համապատասխան հայտարարությունը նախարարն արել է հարցազրույցում, որն այսօր հրապարակվել է «Berlingske» թերթում։ «Պետք է բանակցել նրանց հետ, ովքեր գտնվում են իշխանության ղեկին, և խաղաղ բանակցություններում Ասադին գործընկեր ճանաչել», – ընդգծել է Լիդերոգը, որը դարձել է առաջին արևմտյան ԱԳՆ ղեկավարը՝ ընդունելով Սիրիայի ղեկավարության հետ երկխոսության վարման անհրաժեշտությունը։ «Ես միշտ կարծում էի, որ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում, – ասել է նախարարը։ – Եվ ես մնում եմ այդ կարծիքին։ Սակայն նաև ակնհայտ է՝ եթե պետք է բանակցել Սիրիայի ապագայի հարցով, ապա հարկ է խոսել Դամասկոսի ռեժիմի հետ։ Դրանից չի լինի խուսափել»։
Դանիայի ԱԳՆ նախարարը կարևորել է Բաշար Ասադի հետ խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը
Դանիայի ԱԳՆ նախարար Մարթին Լիդեգորը կողմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելուն չորսամյա արյունահեղ պատերազմին վերջ դնելու համար։ Համապատասխան հայտարարությունը նախարարն արել է հարցազրույցում, որն այսօր հրապարակվել է «Berlingske» թերթում։
«Պետք է բանակցել նրանց հետ, ովքեր գտնվում են իշխանության ղեկին, և խաղաղ բանակցություններում Ասադին գործընկեր ճանաչել», – ընդգծել է Լիդերոգը, որը դարձել է առաջին արևմտյան ԱԳՆ ղեկավարը՝ ընդունելով Սիրիայի ղեկավարության հետ երկխոսության վարման անհրաժեշտությունը։
«Ես միշտ կարծում էի, որ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում, – ասել է նախարարը։ – Եվ ես մնում եմ այդ կարծիքին։ Սակայն նաև ակնհայտ է՝ եթե պետք է բանակցել Սիրիայի ապագայի հարցով, ապա հարկ է խոսել Դամասկոսի ռեժիմի հետ։ Դրանից չի լինի խուսափել»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։