Լրահոս

23.01.2015 15:57


Զինծառայողի վիրահատությունն ավարտվել է, վնասվածքները մեծ են

Զինծառայողի վիրահատությունն ավարտվել է, վնասվածքները մեծ են

Բերդի զինվորական հոսպիտալում քիչ առաջ ավարտվել է հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վրահատությունը: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

«Հոսպիտալի տնօրենն է վիրահատել, ասաց, թե ամեն ինչ արվել է, որպեսզի փրկվի զինվորի կյանքը, վնասվածքը մեծ է եղել, լյարդ, թոք, ողնաշար, մի խոսքով ծանր է եղել վիճակը: Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի»,-նշեց Մովսեսի գյուղապետը:
«Մի երկու օր ընդհանրապես չեղավ կրակոց ու մեկ էլ հանկարծ այսօր առավոտյան դիվերսիա իրականացրեցին Մովսեսի սահմանագծի վրա, 2 զոհ, մեկ վիրավոր ունեցանք, հիմա ավելի հանգիստ է վիճակը: Իսկ ընդհանուր առմամբ՝ սահմանին վիճակը լարված է: Գյուղապետերի հետ կապի մեջ ենք անընդհատ: Կրակոցներն Այգեպարում, Չինարիում են, բայց իրավիճակը վերահսկվում է: Թուրք են վերջը, դրանք եղեռնագործ են, բայց կարեւորը խուճապ չկա ժողովրդի շրջանում»,-նշեց Արարատ Ավալյանը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը