Կարծիք

23.01.2015 15:48


«Հասարակությունը չի հավատում իշխանության խոսքերին»

«Հասարակությունը չի հավատում իշխանության խոսքերին»

Տարին դեռ նոր սկսված՝ վատ լուրերը հաջորդում են մեկմեկու: Գյումրեցի ընտանիքի սպանդի ցավը դեռ չմեղմված՝ կորուստներ ունենք նաև մարտական դիրքերում: Ցավով տեղեկացա հայկական կողմի զոհերի և վիրավորների մասին: Ցավը խորն է ... Իմ զորակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:
Մենք ունենք կանոնավոր և մարտունակ բանակ, և ադրբեջանը դա լավ է հասկանում, քանի որ պարբերաբար առնչվում է մեր ուժին և հայի տեսակին:
Մենք միշտ մեր հույսը մեզ վրա ենք դրել, և մեր տեսակով և հայ ոգու արիության շնորհիվ հասել ենք հաղթանակի:
Այս օրերին տեղի ունեցող դեպքերը հարց են առաջացնում, թե երբ են պետական համապատասխան գերատեսչությունները «իրավիճակը վերահսկվում է, ամեն ինչ լավ է» քաղաքականությունից անցնելու գործնական քայլերի: Այդպիսի քաղաքականությունը վաղուց ձախողվել և սպառել է իրեն, հասարակությունը չի հավատում իշխանության խոսքերին:
Այս դեպքերի վերաբերյալ հարցերը չեն սահմանափակվում միայն Հայաստանի իշխանությունների մակարդակով. որտե՞ղ է միջազգային հանրությունը, որտե՞ղ է նրա ձայնը, ինչո՞ւ է լռում և չի արձագանքում արդեն տևական ժամանակ կրկնվող դիվերսիաներին, ինչո՞վ են զբաղված Հայաստանում միջազգային հանրության ներկայացուցիչները, ի՞նչ դիրքորոշում ունեն այս դեպքերի վերաբերյալ և ե՞րբ են մտադիր այս ամենին պատշաճ գնահատական տալ...

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը