Աշխարհ

23.01.2015 15:29


ԱՄՆ–ում 9–ամյա երկվորյակները տանը կես տարի միայնակ են բնակվել

ԱՄՆ–ում 9–ամյա երկվորյակները տանը կես տարի միայնակ են բնակվել

Ամերիկյան Նյու Հեմփշիր քաղաքում 9–ամյա դպրոցականները գրեթե կես տարի միայնակ են բնակվել այն բանից հետո, երբ նրանց ծնողները մեկնել են Նիգերիա՝ երեխաներին հանձնելով ազգականի խնամակալությանը։ Վերջինը, սակայն, նրանց այցելել է շաբաթը մեկ անգամ։

«ABC News»–ի փոխանցմամբ՝ երեխաների ծնողները մեկ ամսով են մեկնած եղել իրենց հայրենիք, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված են եղել այնտեղ մնալ մոտ կես տարի։ Այս ամբողջ ընթացքում անչափահաս եղբայրներն իրենք են իրենց համար կերակուր պատրաստել՝ հիմնականում սնվելով արագ պատրաստման լափշայով։ Տղաների խոսքով՝ ազգականն իրենց հրահանգել է ինքնուրույն արթնանալ, սնունդ պատրաստել և դպրոցից չուշանալ։

Երեխաների միայնակ բնակվելու մասին իմացել են դպրոցում. տղաները թափթփված և վտիտ տեսք են ունեցել։

Նրանց տուն են այցելել ոստիկանները, ինչից հետո տղաների ազգականը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեխաների կյանքին սպառնալիք ստեղծելու համար։ Վերջինը պատմել է, որ իր համարն էր թողել, և ասել՝ անհրաժեշտության դեպքում զանգահարեն իրեն։

Փոխարենը՝ երեխաները նշել են, որ պարտքերի պատճառով իրենց տան հեռախոսը վաղուց անջատված է։

Իմանալով կատարվածի մասին՝ երկվորյակների ծնողները շտապ վերադարձել են ԱՄՆ։ Նշվում է, որ նրանց որևէ մեղադրանք չի առաջադրվի, քանի որ երեխաներին թողել էին ազգականի հսկողության տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը