Լրահոս

23.01.2015 15:06


ՌԴ Պետդումայի պատգամավորներն այցելել են Գյումրի. Նրանք «Շիրակ» գերեզմանատանն են

ՌԴ Պետդումայի պատգամավորներն այցելել են Գյումրի. Նրանք «Շիրակ» գերեզմանատանն են

ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ ժամանել են Գյումրի՝ ծաղկեպսակներ դնելու ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի յոթ անդամների: Պատգամավորական խմբում են նաեւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի անդամներ, ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդականը:

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, այս պատվիրակությանը դիմավորել են Գյումրի քաղաքի մուտքի մոտ:

Քաղաքի մուտքից հետո պատվիրակությունը եղել է «Շիրակ» գերազմանատանը, որտեղ ամփոփված են Ավետիսյանների աճյունները: Այստեղ Գյումրի ժամանած հյուրերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամներին:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը