Ադրբեջանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին դեռեւս չի թույլատրել այցելել Արսեն Բաղդասարյանին
Կարմիր խաչի միջազգային պատվիրակության Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին դեռեւս չի հաջողվել ադրբեջանական կողմից գերեվարված Լեռնային Ղարաբաղի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին տեսակցելու թույլտվություն ստանալ:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է երկխոսությունը համապատասխան իշխանությունների հետ ձերբակալված անձի այցելության համար», - նշել է Է. Մուսայելյանը:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։