Լրահոս

23.01.2015 20:45


Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը

Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):

Ծրագրում՝

Ս.Ռախմանինով- Վոկալիզ

Ս.Ռախմանինով- Պագանինիի թեմաներով ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար,

մենակատար՝ Անդրեյ Գուգնին (Ռուսաստան)

Պ. Չայկովսկի- Սիմֆոնիա թիվ 4

Այս խորագրի վերջին նյութերը