Կարծիք

23.01.2015 14:21


Վահան Բաբայան. «Սա արդեն բացահայտ ագրեսիա է ՀՀ–ի նկատմամբ»

Վահան Բաբայան. «Սա արդեն բացահայտ ագրեսիա է ՀՀ–ի նկատմամբ»

Հակառակորդն արդեն այնքան է լկտիացել, որ բացահայտ հարձակում է գործում Տավուշի վրա: Տավուշի մարզը ՀՀ անբաժանելի մաս է, և բոլոր միջազգային պայմանագրերով դա արդեն բացահայտ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի սահմանները ճանաչված են ՄԱԿ-ի կողմից: Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություն (ОДКБ), և այս կառույցը պարտավոր է գնահատական տալ կատարվածին կամ արձագանքել, ինչպես նախատեսված է պայմանագրով:
Ցավակցում եմ այս առավոտ զոհված մեր հերոս զինվորների ընտանիքներին և հարազատներին:
ԲՀԿ պատգամավոր
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը