Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ավելի ակտիվ գործել Գյումրիում
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը և նշել, որ իշխանություններն ուղղակի պարտավոր էին ավելի ակտիվ գործել: Եվ եթե նրանք դա անեին, ապա հնարավոր կլիներ խուսափել թե բախումներից և թե հակառուսական հիստերիայի նոր ալիքից: Սա հասկանում ենք մենք բոլորս, այդ թվում և երկրորդ նախագահը, սակայն ոչ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ողբերգությանը հաջորդած օրերին արեց գրեթե ամեն ինչ (նույնիսկ մի քանի անգամ քևի գնաց), բացի անհրաժեշտ գործողություններ կատարելուց:
Քոչարյանը նաև ճիշտ է նկատել, որ հայկական կողմն ունի հնարավորություն դատել հանցագործին մեր երկրում, մեր օրենքներով: 1999թ.-ի ապրիլի 14-ին երկու ռուս զինվորներ՝ Դենիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենևը, Գյումրիի շուկայում կրակ էին բացել խաղաղ բնակիչների վրա: Այդ գործողությունների արդյունքում հենց տեղում մահացավ մեկ մարդ, 8 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Նրանցից մեկն էլ հիվանդանոցում մահացավ: Այդ զինվորներին դատեցին Հայաստանի տարածքում ու ըստ ՀՀ օրենսդրության: Այսինքն՝ ՀՀ իշխանությունների պահվածքը ամբողջությամբ ադեկվատ էր, ու նրանք պահանջեցին, որ հանցագործներին մեր երկրում դատեն: Սա ոչ միայն թույլ տվեց մեզ պաշտպանել մեր արժանապատվությունը, այլև չազդեց ՀՀ ու ՌԴ-ի բարեկամական հարաբերությունների վրա:
Հայաստանն ունի համապատասխան պայմանագիր ՌԴ-ի հետ, որը թույլ է տալիս Պերմյակովին դատել մեզ մոտ, մենք ունենք համապատասխան օրենքներ, որոնցով կարելի է դատել Պերմյակովին, և ի վերջո մենք ունենք նաև բարոյական միրավունք դա անելու: Սակայն մենք չունենք մի կարևոր հանգամանք` իշխանությունների քաղաքական կամքը: Հենց դրա բացակայությունն է, որ հիմա կանգնեցրել է խայտառակության եզրին: Իշխանություններն ուղղակի կամք չունեն ռուսներից պահանջել մեզ հանձնմել Պերմյակովին…

Սևակ Դանիելյան