Ռուբեն Գևորգյան. «Տվե՛ք մեզ զենք, զինամթերք և զինվորական հագուստ»
Երդվյալ Ազատամարտիկների Միությունը ցավ է ապրում առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տեղի ունեցած միջադեպի առիթով: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք հայկական կողմի ոչ համարժեք կեցվածքը Տավուշի սահմանապահ դիրքերում տեղի ունեցող թշնամու դիվերսիոն ոտնձգությունների նկատմամբ, որի արդյունքում զոհվում են հայ զինվորներ:
Եթե սահմանում զոհվում են զինվորներ, ուրեմն պատերազմում ենք: Բազմիցս հայտարարել ենք և այժմ էլ վերահաստատում ենք, որ երդվյալ ազատամարտիկները պատրաստ են գտնվելու ՊՆ-ի հրամանատարության տակ՝ ստանալով զենք, զինամթերք, զինվորական հագուստ, և ամբողջ կազմով լինել Տավուշի սահմանը պահող մեր զինվորի կողքին՝ կամավորական սկզբունքով, առանց ֆինանսավորման: Սակայն բազմիցս արված մեր հայտարարությունները մնացել են անարձագանք: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել և հաշվել, թե քանի հայ զինվոր է զոհվում թշնամու դիվերսիոն հարձակումների պատճառով՝ անկախ թշնամու ունեցած կորուստներից: Տվե՛ք մեզ զենք, զինամթերք և զինվորական հագուստ, և ուրիշ ոչինչ:
ԵԱՄ-ն հարգում է կանոնավոր բանակ ունեցող երկրում տիրող բանակային օրենքներն ու օրինաչափությունները, համենայնդեպս, պատերազմում հաղթանակած կամավորականների համար հայրենիքի սահմաններում տեղի ունեցող նման միջադեպերի շարունակական բնույթը ոչ մի օրինաչափության մեջ չի տեղավորվում: Եթե այս անգամ անարձագանք մնա մեր առաջարկը, թող մեզ ների մեր Սահմանադրությունը. ԵԱՄ-ն ստիպված կլինի Տավուշի տարածաշրջանի սահմանների պաշտպանությանը մասնակցել ֆիդայական սկզբունքներով:
Երդվյալ Ազատամարտիկների Միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան
Ռուբեն Գևորգյան. «Տվե՛ք մեզ զենք, զինամթերք և զինվորական հագուստ»
Երդվյալ Ազատամարտիկների Միությունը ցավ է ապրում առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տեղի ունեցած միջադեպի առիթով: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք հայկական կողմի ոչ համարժեք կեցվածքը Տավուշի սահմանապահ դիրքերում տեղի ունեցող թշնամու դիվերսիոն ոտնձգությունների նկատմամբ, որի արդյունքում զոհվում են հայ զինվորներ:
Եթե սահմանում զոհվում են զինվորներ, ուրեմն պատերազմում ենք:
Բազմիցս հայտարարել ենք և այժմ էլ վերահաստատում ենք, որ երդվյալ ազատամարտիկները պատրաստ են գտնվելու ՊՆ-ի հրամանատարության տակ՝ ստանալով զենք, զինամթերք, զինվորական հագուստ, և ամբողջ կազմով լինել Տավուշի սահմանը պահող մեր զինվորի կողքին՝ կամավորական սկզբունքով, առանց ֆինանսավորման:
Սակայն բազմիցս արված մեր հայտարարությունները մնացել են անարձագանք: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել և հաշվել, թե քանի հայ զինվոր է զոհվում թշնամու դիվերսիոն հարձակումների պատճառով՝ անկախ թշնամու ունեցած կորուստներից: Տվե՛ք մեզ զենք, զինամթերք և զինվորական հագուստ, և ուրիշ ոչինչ:

ԵԱՄ խորհուրդ