Բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված Վարուժան Ավանեսյանի կյանքը փրկելու համար
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը, կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար: