Հայաստանի Հանրապետությունում 1965թ-ից առ այսօր ապրիլի 24-ը նշվում է Թուրքիայի տարածքում հայերի ցեղասպանության հիշատակի օր:
Ցեղասպանության հիշատակի 100-ամյակին նվիրված՝ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ գիտական կոնֆերանսներ, որոնց նպատակն է մեկ անգամ ևս արթնացնել համայն աշխարհի հիշողությունը կատարված ոճրագործությունների համար:
ՀՀ-ի բարձրագույն իշխանությունը, բնականաբար, առաջավոր մարդկության և բարոյահոգեբանական արժեհամակարգ ունեցող պետությունների ղեկավարներին հրավիրում է ապրիլի 24-ին մասնակցելու Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Հրավերների շարքում կա ևս մեկը, որն առանձնակի հրավեր էր՝ ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանին:
Օրերս Էրդողանը դաժան և ցինիկ հրավեր ուղղեց ՀՀ-ի նախագահին՝ մասնակցելու իրենց ինչ-որ՝ Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակի հանդիսությանը:
Կարծում եմ՝ սահմանային պետության նախագահը թույլ է տվել ոչ թե հրավերը մերժելու փաստ, այլ զոհերի հիշատակը չհարգելու դրսևորում…:
Ահա այստեղ արժե լրջորեն մտորել՝ իսկ ո՞ւմ էր հրավիրում ՀՀ նախագահը ապրիլի 24-ին Հայաստան:
Հրավիրում էր մի մարդու, որի նախնիները կատարել են ոճիր և մնացել անպատիժ, որը առ այսօր չի ընդունում կատարվածի իրողությունը, որը փակել է սահմանը…:
Մի՞թե այսքանը բավարար չէր, որպեսզի 1,5 մլն. զոհերի հիշատակի սուրբ օրն այդ անձը չհայտնվեր Հայաստանում:
Ո՞վ է տեսել՝ սպանդ կատարողի ընտանիքի անդամին հրավիրեն մահվան ծիսակատարությունների՝ յոթը, քառասունքը կամ տարին նշելու:
Նման աբսուրդ հրավեր կարող էր լինել միայն մեր երկրում:
Հրավեր ուղարկելուց առաջ արժե լրջորեն մտորել…:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցականկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Ցանկացած հրավեր մտորելու տեղիք է տալիս

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ