Եգիպտական թանգարանում վնասել են Թութանհամոնի դիմակը
«The Guardian»–ի փոխանցմամբ՝ Կահիրեի Եգիպտական թանգարանում ցուցանմուշների մաքրման ժամանակ վնասվել է Թութանհամոն փարավոնի թաղման դիմակը։ Պոկվել է մորուքը, որն աշխատակիցները, փոխանակ տանելու վերականգնողական բաժին, շտապ կպցրել են անհամապատասխան սոսնձով՝ էպօքսիդի խեժով։ Այն չափազանց դժվար է մաքրվում. բացի այդ, սոսինձ է քսվել նաև ցուցանմուշի դիմային հատվածին։ Այդպիսով ավելի քան 3300 տարվա վաղեմության արտեֆակտը, որը գտնվել է 1922թ. բրիտանացի հնագետների կողմից (Հ. Կարտեր), անհուսորեն կարող է փչանալ։
Թութանհամոնի հնագույն դիմակը տուրիստների համար ամենագրավիչ ցուցանմուշներից է։ Թեև այն ենթադրաբար պետք է լինի երիտասարդ փարավոնի արտացոլանքը, սակայն վերջին՝ վիրտուալ հետազոտությունները ցույց են տվել, որ արտեֆակտը նվազագույն նմանություն ունի Թութանհամոնին։
Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնը (Էխնաթոնի և Նեֆերտիտիի դստեր ամուսինը) գահ է բարձրացել մոտ 12 տարեկանում։ Թագավորել է մ.թ.ա. մոտ 1400-1392թթ. և մահացել՝ 20 տարին չբոլորած։

7or.am