Լրահոս

23.01.2015 11:23


Ճապոնիան անվտանգության ազգային խորհուրդ է գումարել իսլամիստների կողմից քաղաքացիների առևանգման կապակցությամբ

Ճապոնիան անվտանգության ազգային խորհուրդ է գումարել իսլամիստների կողմից քաղաքացիների առևանգման կապակցությամբ

Ճապոնիան շտապ ազգային անվտանգության խորհուրդ է գումարել «Իսլամական պետության» կողմից երկու քաղաքացի առևանգելու կապակցությամբ, փաստորեն, ահաբեկիչների նշված ժամկետի ավարտից երկու օր առաջ։ Այս մասին այսօր հաղորդել է ճապոնական կառավարության ներկայացուցիչը։
Խորհրդի նիստն անցկացվում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մայրաքաղաքային նստավայրում։ Նիստին մասնակցում են փոխվարչապետ Տարո Ասոն և ԱԳՆ ղեկավար Ֆումիո Քիսիդան, ինչպես նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
«Մենք գործածում ենք բոլոր ջանքերը՝ ազատելու քաղաքացիներին», – նշել է Աբեն այսօր առավոտյան կառավարության նիստից հետո։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը